Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ֆրանսիայի կառավարությունը կարող է զիջումների գնալ

Ֆրանսիայի կառավարությունը կարող է զիջումների գնալ
04.12.2018 | 18:40

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի թանկացումների չեղարկման կամ առավել մեղմ գներ սահմանելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «France Presse » լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Նշենք, որ վարչապետի նման հայտարարությանը կապված է «դեղին բաճկոններ» անունը ստացած ցույցի հետ, որի մանսակիցներն արդեն մի քանի օր պահանջում են չեղարկել դիզվառելիքի անհարկի թանկացումները:


Նկատենք, որ Ֆրանսիայի կառավարությունը որևէ կերպ չէր համաձայնում նահանջել ու վերանայել սահմանած գները, սակայն զանգվածային ցույցերն, ըստ երևույթին, կոտրել են իշխանությունների «չհանձնվելու» որոշումը:
«Սպասվում է, որ վարչապետը «Առաջ, Հանարպետություն» կուսակցության պատգամավորների հետ մեկտեղ որոշման մասին կհայտարարի վաղը: Մորատորիումը մի քանի ամիս կտևի՝ իր մեջ ներառելով նաև ոլորտի հետ կապված նաև այլ փոփոխություններ»,- տեղեկացնում է գործակալությունը:
Մյուս կողմից էլ, ըստ ֆրանսիական BFMTV հեռուստաընկերության, «դեղին բաճկոնավորները» հրաժարվել են հանդիպել Էդուար Ֆիլիպի հետ ու խնդրի համար լուծման տարբերակներ որոնել:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած բախման պատճառով Փարիզում ավելի քան 410 մարդ է ձրերբակալվել, 133-ը, որոնցից 23-ը օրինապահներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ